Երևանում երեկ տեղի ունեցավ հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անվան ՀՀ սուպերգավաթի հերթական խաղարկությունը:
Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում միմյանց << քննեցին >> ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 18 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող << Արարատը >> և երկու միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին ՝ իններորդ հորիզոնականում հանգրվանող <<Ալաշկերտը >>: Երևանյան այդ թիմերի պայքարում հաղթեց << Ալաշկերտը >> ՝ 1 : 0:
Ուզում ենք հավատալ, որ այս մրցաշրջանի վերնագավաթի տիրակալի հաջողությունը ոչ թե պատահականություն է, այլ ՝ օրինաչափություն և նա կհաղթի նաև սեպտեմբերի 30 –ին, Վազգեն Սարգսյանի անվան << Հանրապետական >> մարզադաշտում, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ծրագրով, Ֆինլանդիայի ՀԻԿ –ի հետ, ժամը 20 : 45-ին մեկնարկելիք մրցախաղում: